Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Հրապարակվել է Թրամփի 2016-ի ֆինանսական հաշվետվությունը

13:30, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Հրապարակվել է Թրամփի 2016-ի ֆինանսական հաշվետվությունը
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2016 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը: 98 էջանոց փաստաթուղթը հրապարակված է կառավարությանն առընթեր Էթիկայի հարցերի գրասենյակի կայքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
     «Նախագահը կամավոր է ներկայացնել իր անձնական ֆինանսական հաշվետվությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
    

Հաշվետվությունում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ նախագահը 298 մլն դոլարի չափով եկամուտ է ստացել իր գոլֆի ակումբներից, 37.2 մլն դոլար՝ Ֆլորիդայի «Մար ա Լագո» հանգստավայրից, 19.7 մլն դոլար՝ անցյալ տարի Վաշինգտոնում բացված Trump Hotel-ից:

Նշված է 565 ընկերությունների մասին, որոնց ղեկավար պաշտոններից Թրամփը հեռացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ: Նա նաև 315 մլն դոլարի պարտքի պարտավորություններ ունի:

3013 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am