Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողները հետմահու պարգևատրվել են

10:40, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Արցախի հանրապետության նախագահի Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
     Հիշեցնենք՝ երեկ, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
     Զոհված զինծառայողների լուսանկարները՝ ստորև․

Արայիկ Մատինյան
Արայիկ Մատինյան
Վարդան Սարգսյան
Վարդան Սարգսյան
Վիգեն Պետրոսյան
Վիգեն Պետրոսյան
5035 | 2
Facebook