Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Բագրատունյաց 43 շենքի դիմաց բախվել են Երևանի Եղիշե Թադևոսյան նրբանցքի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկրտչյանի վարած ВАЗ 21101 մակնիշի 35 AR 715 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է
shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։
Բախման հետևանքով Նիվան, որը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, գլխիվայր շրջվել է:
Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածը վարորդներից մեկն է եղել։