Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Արտաշատի քաղաքապետարանում խառնաշփոթ է. «ՀԺ»

11:15, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Արտաշատի քաղաքապետարանում խառնաշփոթ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է.
     «Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը:
     Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ գրված է Արգամ Աբրահամյանի անուն ազգանունը: Եթե տեխնիկական վրիպակ է, ապա կարելի էր գոնե մի քանի անգամից հետո նկատել, որ քաղաքապետն այլեւս Արգամ Աբրահամյանը չէ եւ կարգի բերել կայքը:
     Նշենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է»:

3327 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am