Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այն, ինչ պիտի աներ բանակն անցած տարվա ապրիլին, չարեց, ու դրա պատճառով շարունակում ենք զոհեր տալ». Էդիկ Բաղդասարյան

23:05, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Այն, ինչ պիտի աներ բանակն անցած տարվա ապրիլին, չարեց, ու դրա պատճառով շարունակում ենք զոհեր տալ». Էդիկ Բաղդասարյան
     Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ-ի «ծառայություններից»։ Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է։ Ադրբեջանը ոչ մի բան այժմ պատրաստ չէ զիջելու։ Ալիևը Ղարաբաղին ոչ մի կարգավիճակ չի տալու։ Նա Ղարաբաղն ուզում է առանց հայերի։ Ու ասում է, որ ոչ միայն Ղարաբաղն է ուզում։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը բացի Հայոց բանակից։ Անցած տարվա ապրիլից հետո Ալիևին թվում է, որ այդպես դիրքեր վերցնելով կարող է բեկում մտցնել։ Այս մտայնությունը պետք է փոխել։ Այն, ինչ դեռ պիտի աներ բանակն անցած տարվա ապրիլին, չարեց, ու դրա պատճառով շարունակում ենք զոհեր տալ։ Բանակին այլ բան չի մնում՝ անվտանգության գոտին պետք է ընդլայնել։
7089 | 3
Facebook