Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում երեք զինծառայող է զոհվել

21:55, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
Արցախում երեք զինծառայող է զոհվել

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
     Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
    
     Վիգեն Պետրոսյանը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր ու շուտով զորացրվելու էր: Վարդան Սարգսյանն Արագածոտնի մարզից էր՝ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից: Արայիկ Մատինյանը Լոռու մարզից էր:

38980 | 11
Facebook