Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Մեդալի հույս ունեմ». Գուրգեն Հովհաննիսյան

21:10, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Մեդալի հույս ունեմ». Գուրգեն Հովհաննիսյան

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Մեր հավաքականի կազմում այսօր ռինգ դուրս կգա գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Առաջնությունից իր ակնկալիքների մասին խոսելով՝ բռնցքամարտիկը նշեց, որ մեդալի հույս ունի։

«Նորմալ նախապատրաստվել եմ Եվրոպայի առաջնությանը, մարզումները նորմալ են ընթացել, պատրաստ եմ։ Կարող եմ ասել՝ մեդալի հույս ունեմ։ Առաջին տարին է, որ մասնակցում եմ մեծահասակների մեջ։ Երիտասարդների և մեծահասակների պայքարում տարբերություններ կան, բայց արդեն հարմարվել եմ, երկու մրցման մասնակցել եմ արդեն։ Մեծահասակների մեջ ավելի շատ զգուշություն է պետք, ավելի ուժեղ հարվածներ և ավելի մեծ դիմացկություն։ Բացի այդ, մրցակիցներս ավելի մեծահասակ են, փորձառու, նաև անվանի մարզիկներ են լինում։ Հուսանք, որ ամեն ինչ հաջող կստացվի»,- նշեց Գուրգենը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

2218 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am