Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով եռյակ է լույս աշխարհ եկել

20:20, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով եռյակ է լույս աշխարհ եկել
     05.06.2017թ. «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով (առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման) եռյակ է լույս աշխարհ եկել, երկու աղջիկ և մեկ տղա՝ Վիկտորիա, Ալեքս, Դայանա:
     Բնական ճանապարհով եռյակներն այսօր հազվադեպ են հանդիպում: Եռյակից երկու աղջիկները մոնոխորիալ երկվորյակներ են: 36 ամյա Նելլին արդեն բազմազավակ մայր է՝ 5 երեխա՝ եռյակը և տանը 112 և 7 ամյա տղաներ, ինչպես նաև նրա վաղեմի երազանք էր, աղջիկ ունենալ:
     Նելլի Սարգսյանը «Շենգավիթ» ԲԿ էր դիմել 10-11 շաբաթական հղիության ժամկետում, մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆի Հակոբյանին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, թե մայրիկի, և թե բժշկուհու համար մեծ անակնկալ էր իմանալ, որ եռյակ պտուղ է լույս աշխարհ գալու:
     ՈւՁՀ-ից հետո Նելլին գտնվել է բժշկական խիստ հսկողության տակ, ինչպես նաև հղիության ընթացքում ստացել հղիությունը պահպանող բուժում հղիների պաթոլոգիայի բաժնում, քանի որ եռյակ պտուղի համար անհրաժեշտ էր համապատասխան հսկողություն և խնամք: Կատարվել են բոլոր տեսակի անհրաժեշտ հետազոտությունները, ինչպես մի քանի անգամ դոպլեր հետազոտություն:
     05.06.17թ. Նելլին 31-32 շաբաթական հղիության ժամկետում կծկանքանման ցավերի գանգատով ընդունվել է հղիների պաթոլոգիայի բաժանմունք և ՈՒՁՀ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ընկերքի վաղաժամ մասնակի շերտազատում և շտապ բժշկական ցուցումով կատարվել է կեսարյան հատում մանկաբարձ գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆի Հակոբյանի կողմից: Կեսարյան հատումից հետո Նելլիի վիճակը գնահատվել է բավարար, իսկ երեխաները՝ իգական 1300գ, արական 1400գ, իգական 1350գ, որպես անհաս նորածիններ տեղափոխվել են «Շենգավիթ» ԲԿ-ի Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ անհաս երեխաները առավելագույն խնամքի և ուշադրության կարիք ունեն և մեկ երեխայի մոտ առկա է եղել խորը շնչառական անբավարարություն: Անմիջապես բաժանմունքի վարիչ Հակոբ Վլադիմիրի Հակոբյանի կողմից կատարվել է անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջամտությունները, ներ է մուծվել ներթոքային սուրֆակտանտ, որից հետո երեխան 1 օր գտնվել է արհեստական շնչառական սարքավորման պայմաններում, իսկ հաջորդ օրը էքստուբացվել է և մյուս երկու փոքրիկների հետ շարունակել շնչական օժանդակությունը համապատասխան սարքավորումներով: Շնչառական գործունեությունը լիարժեք վերականգնումից հետո երեխաները գտնվել են ստացիոնար բուժման պայմաններում համեմատաբար ազատ ռեժիմով:
     Այդ ամբողջ ժամանակահատավածում եռյակը գտնվել է մոր հետ կոնտակտի մեջ, կերակրվել են բացառապես մայրական կաթով մինչև օրս:
     Այս պահին երեխաները գտնվում են վերականգնողական բուժման և խնամքի պայմաններում, ստաբիլ գրանցվում է քաշի աճ և պատրաստվում են դուրս գրման:
     Երեխաների հայրը՝ Վահրամ Բաբայանը և մայրը՝ Նելլի Սարգսյանը, իրենց շնորհակալությունն են հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդատան աշխատակիցներին, մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆի Հակոբյանին, Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Հակոբ Վլադիմիրի Հակոբյանին, ովքեր առաջին իսկ պահից, անգամ մինչև երեխաների լույս աշխարհ գալը, եղել են Նելլիի կողքին, բուժանձնակազմին, ովքեր հոգատար, պրոֆեսիոնալ վերաբերմունք են ցուցաբերել Նելլիի և երեխաների նկատմամբ:
4164 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am