Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. ցնցումներն զգացվել են նաև Արցախում

19:15, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. ցնցումներն զգացվել են նաև Արցախում

Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
     Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
     Երկրաշարժն զգացվել է ԼՂՀ-ում ՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:
     Երկրաշարժի էպիկենտրոնը ՀՀ պետական սահմանից գտնվում է 228 կմ հեռավորության վրա:

4912 | 1
Facebook