Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այո, ջրի կուտակումներ եղել են․․․»․ Տարոն Մարգարյանն՝ անձրևի հետևանքով Երևանում ստեղծված իրավիճակի մասին

18:05, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Այո, ջրի կուտակումներ եղել են․․․»․ Տարոն Մարգարյանն՝ անձրևի հետևանքով Երևանում ստեղծված իրավիճակի մասին
     «Օդերևութաբաններն էլ հայտարարեցին, որ 15 օրվա տեղումները եկել են 10 րոպեի ընթացքում ու, բնականաբար, էդպես կլիներ։ Իսկ երբ ասում են՝ ջրհեղեղ, ջրհեղեղ, բոլորս իրական ջրհեղեղը պատկերացնում ենք, թե ջրհեղեղից հետո ինչ է լինում բնակավայրերում։ Այո, ջրի կուտակումներ եղել են․ կարկտից հետո տերևների պոկվելուց որոշ խցանումներ են առաջացել ջրահեռացման համակարգում և այն չի կարողացել 100 տոկոսով գործել»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հունիսի 12-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով առաջացած իրավիճակին, երբ Երևանի փողոցները վերածվել էին գետերի, ու երևանցիներն էլ բողոքում էին ջրահեռացման համակարգի խայտառակ վիճակից, ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
3840 | 6
Facebook