Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ոսկե ծիրանի» «ամենահամեղ մասն», ըստ փառատոնի ծրագրերի տնօրենի, արտամրցութային ծրագիրն է

19:05, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Ոսկե ծիրանի» «ամենահամեղ մասն», ըստ փառատոնի ծրագրերի տնօրենի, արտամրցութային ծրագիրն է

«Ոսկե ծիրանի» «ամենահամեղ մասն», ըստ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանի, փառատոնի արտամրցութային ծրագրերն են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք»: Արտամրցութային ծրագրում, ավանդույթի համաձայն, ներառված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Դրանց թիվն այս տարի գերազանցում է 70-ը:
     Փառատոնի հյուրերի բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի բնորոշմամբ, այս տարի շատ հարուստ է «Երևանյան պրեմիերաների» ցանկը: «Դափնեկիրների» թվում են՝ Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» ստացած ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասի «Հեռացած կինը», Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած հունգարացի Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը, ֆինն կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակի՝ «Արծաթե արջի» արժանացած և մեծ աղմուկ հանած «Հույսից անդին» ժապավենը և այլն: Կաննի կինոփառատոնից ծրագրում ընդգրկված են կորեացի ռեժիսոր Հոն Սան-սուի «Հաջորդ օրը» և ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը»:
     «Հետահայաց ցուցադրությունների» ծրագիրը կներկայացնի բրիտանացի հայտնի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին, ռեժիսորն, ի դեպ, այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է:
     Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին՝ «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը», «Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը», «Կարմիր շրջան»:
     Կցուցադրվի Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը՝ «Հետպատկերներ. Անջեյ Վայդա»:
     Ֆրունզե Դովլաթյանի 90, Յուրի Երզնկյանի 95 և Սերգեյ Իսրայելյանի 80-ամյա հոբելյանների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին պատմող կենսագրական ֆիլմեր:
     «Հայեր՝ հայացք ներսից և դրսից».
     Ըստ ծրագրի համակարգող Անի Հակոբյանի, այստեղ հայտնվում են այն ֆիլմերը, որոնք չեն տեղավորվել «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
     Վերջինում չեն «տեղավորվում» այն ֆիլմերը, որոնց հեղինակները հայ չեն: Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագրում այս տարի ներառված է 36 ֆիլմ, որոնց թվում է ֆրանսիացի ռեժիսոր Սեմյուել Օբինի՝ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը:

«Ոսկե ծիրանի» «ամենահամեղ մասն», ըստ փառատոնի ծրագրերի տնօրենի, արտամրցութային ծրագիրն է
«Ոսկե ծիրանի» «ամենահամեղ մասն», ըստ փառատոնի ծրագրերի տնօրենի, արտամրցութային ծրագիրն է
1282 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am