Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Մանկապարտեզների տնօրենները 200 դոլար են պահանջում երեխաներին ընդունելու համար». «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ

14:10, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Մանկապարտեզների տնօրենները 200 դոլար են պահանջում երեխաներին ընդունելու համար». «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ

Երևանի ավագանու նիստի ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածուներից Արամ Սուքիասյանից բացատրություն են պահանջել, թե ինչու են մանկապարտեզի տնօրենները երեխաններին ընդունելու համար 200 դոլար պահանջում: «Մանկապարտեզներում տիրում է 14-րդ դարին հատուկ իրավիճակ»: Ի պատասխան՝ Տարոն Մարգարյանը հորդորել է ավագանու անդամին 14-րդ դարից վերադառնալ 21-րդ դար և նշել, որ այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, ապա ավելացրել․ «Տպավորություն է, որ 14-րդ դարից գործուղվել եք այստեղ: Պատերի հետևում, կուլիսներոււմ լսածն այստեղ մի բարձրաձայնեք, Ձեր ասածն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Մարգարյանը: Աղեկյանը հակադարձել է. «Եթե իջնեք Ձեր աթոռից և այնտեղ հայտնվեք, Դուք էլ կիմանաք»:

1518 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am