Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հետաքրքիր է

Բալի օգտակար և վնասակար հատկությունները

22:10, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Բալի օգտակար և վնասակար հատկությունները

Ամռան սկիզբը բալի ավանդական սեզոնն է, որը համարվում է առողջության համար մեգա-օգտակար հատապտուղը։ Բայց նրանք, ովքեր հետևում են իրենց սնման ռեժիմին, պետք է իմանան, որ հատապտղի մեծ չափաբաժնով օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար:

Ըստ էության, բալը մի շարք բուժիչ հատկություններով է օժտված: Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատել են, որ բալն օգնում է դառնալ ավելի գեղեցիկ: Նրա փափկամիսը պարունակում է վիտամիններ B1 և B2, բարերար ազդեցություն է ունենում եղունգների, մազերի և մաշկի վրա: «Բալն օգնում է բուժել տարբեր մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են` պզուկը, էկզեման և փսորիազը»,- նշել են փորձագետները: Բացի այդ, բալի մեջ առկա է վիտամին A-ն, որն ամրապնդում է ոսկորներն ու ատամները, ինչպես նաև լավացնում է տեսողությունը:

Շնորհիվ հակաօքսիդանտների բարձր պարունակության, բալը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և նպաստում բջիջների ռեգեներացիային: Այս մրգի կանոնավոր սպառումը բարելավում է սրտանոթային համակարգը: Բժիշկների խոսքով, բալի մուգ պտուղներն օգտակար են հիպերտոնիայի կարգավորման համար, քանի որ դրանք նվազեցնում են արյան ճնշումը:

Այն կարգավորում է նաև մարսողական համակարգը, բարելավում նյութափոխանակությունը, օգնում է փորկապության դեպքում, արդյունավետ միջոց է ստամոքսի ցավի ժամանակ:

Միևնույն ժամանակ բալի սպառումը կարող է բացասաբար ազդել նրանց ինքնազգացողության վրա, ովքեր տառապում են աղիքային հիվանդությամբ: Պետք է շատ զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունեն խոց, գաստրիտ: Այս մրգով չպետք է գայթակղվեն նրանք, ովքեր ունեն շաքարային դիաբետ:

9601 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am