Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել». Տարոն Մարգարյանը` «Երկիր ծիրանի» խմբակցության անդամին

12:20, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել». Տարոն Մարգարյանը` «Երկիր ծիրանի» խմբակցության անդամին

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում են նաև «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամները:
     Նշենք, որ նրանք առաջին անգամ են մասնակցում ավագանու նիստին, նախորդ երկու նիստը բոյկոտել են: Նիստում քննարկվում է քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը։ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը բարձրացրել է գրանցման համար նախատեսված կոճակների անսարք լինելու հարցը, և քաղաքապետից հետաքրքրվել, թե ինչո՞ւ չեն աշխատում։ «Որովհետև չեն աշխատում: Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»: Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձել է՝ ,Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն-ազգանունով դիմեք»։
     Ի վերջո, ՀՀԿ 45 հոգանոց խմբակցությունը կողմ է քվեարկել փոխքաղաքապետ Կամո Արեյանին, «Երկիր ծիրանին»՝ դեմ, իսկ «Ելք»-ը՝ ձեռնպահ։

5975 | 3
Facebook