Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Հայ զինվոր» երգը նա որպես աղոթք է հնչեցնում». տեսողական խնդիրներ ունեցող հայ երիտասարդը հիացրեց Միացյալ Նահանգների հանդիսատեսին

13:05, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
««Հայ զինվոր» երգը նա որպես աղոթք է հնչեցնում». տեսողական խնդիրներ ունեցող հայ երիտասարդը հիացրեց Միացյալ Նահանգների հանդիսատեսին

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաներից 19-ամյա Սուրեն Հովսեփյանը Միացյալ Նահանգներում հանդիսատեսին հիացրել է հայրենասիրական երգերով:
     Դպրոցի ուսուցչուհին` երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ համերգի արձագանքները բավական ջերմ ու ոգևորող են եղել:
     «Սուրենը մասնակցեց սպորտային միջոցառման և համերգային ծրագրով հանդես եկավ: Համերգի արձագանքները շատ ջերմ էին. ժողովրդական երգիչներ Պապին Պողոսյանն ու Գևորգ Չաքմանյանը շատ բարձր գնահատեցին նրան: Սուրենն ու Գևորգ Չաքմանյանը միասին զուգերգով հանդես եկան։ Նշեմ, որ Սուրենը «Հայ զինվոր» երգը նաև ձայնագրել է»,- պատմեց Վարդուհի Խաչատրյանը:
     Նա նշեց, որ դպրոցի սաներն ամեն գնով ցանկանում են պահպանել մեր ազգայի արժեքները: «Այստեղ սովորում են 5-ից մինչև 21 տարեկան երեխաներ, նրանք կատարում են ևʹ իմ հեղինակային երգերը, ևʹ հայրենասիրական, աշուղական մեր երգերը: Ուզում եմ, որ այս առումով մեր դպրոցի սաները որպես օրինակ ծառայեն երիտասարդությանը, որ մեր ազգային արժեքների հանդեպ հետաքրքրություն դրսևորեն:
     Վարդուհի Խաչատյանի հեղինակած «Հայ զինվոր» երգն ամեն անգամ այս դպրոցի սաները որպես աղոթք են հնչեցնում` հավատով ու հույսով, որ դրանով կարողանում են օգնել սահմանում կանգնած հայ զինվորին:
     «Նրանք թեև ոչ ֆիզիկապես, բայց իրենք իրենց կատարած աշխատանքով` երգով ու ամբողջ հոգով կանգնած են հայ զինվորի կողքին»,- ամփոփեց Վարդուհին:

««Հայ զինվոր» երգը նա որպես աղոթք է հնչեցնում». տեսողական խնդիրներ ունեցող հայ երիտասարդը հիացրեց Միացյալ Նահանգների հանդիսատեսին
««Հայ զինվոր» երգը նա որպես աղոթք է հնչեցնում». տեսողական խնդիրներ ունեցող հայ երիտասարդը հիացրեց Միացյալ Նահանգների հանդիսատեսին
4411 | 7
Facebook