Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ «կենսաբանական զենքի» մասին ստի ռուսական հետքը. զեկույց

10:50, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
ՀՀ-ում ԱՄՆ «կենսաբանական զենքի» մասին ստի ռուսական հետքը. զեկույց

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին հայկական և ռուսական որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև որոշ ակտիվիստներ պարբերաբար իրար հղում տալով՝ անդրադառնում են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեությանը, պնդելով, որ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն և վտանգ են ներկայացնում «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության» համար, քանի որ կարող են կենսաբանական զենք ստեղծել։
     Այս պնդումները հերքեցին ոլորտի բոլոր պատկան մարմինները։ Հայաստանի Առողջապահության նախարարությունն, ԱՄՆ դեսպանատունը և այլն:
     Ու թեև այդ տեղեկությունների ապատեղեկատվական բնույթը բազմիցս ապացուցվել է, սակայն որոշ խմբեր շարունակում են տարածել ԱՄՆ-ի կողմից Հայաստանում պատրաստվող կենսաբանական զենքի մասին ապատեղեկատվությունը։
     Երեկ այդ խմբերից 3 հոգի անգամ ցույց իրականացրեց Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Այդ ցույցը լայնորեն լուսաբանվեց հայկական մամուլում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ դրա ժամանակ հնչեցին բազմաթիվ անհեթհեթություններ (օրինակ՝ որ ԱՄՆ-ն այդօրինակ լաբորատորիաներ հիմնել է աշխարհի 400 երկրներում):
     Մի կողմ թողնելով հարցի բովանդակային քննարկումը (որին մի քանի անգամ անրադարձել է SUT.am կայքը), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց կարճ զեկույցով մանրամասն անդրադառնալ այդ ապատեղեկությունները համառորեն տարածող խմբերին և տարածման իրական շարժառիթներին:
     Մսնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ «Հայաստանում ամերիկյան կենսաբանական զենքի» մասին ապատեղեկատվական հրապարակումների և բարձրացված աղմուկի հեղինակները պռոռուսական խմբեր են, ովքեր դա հիմնականում անում են կամ պրոռուսական, կամ հենց ռուսաստանյան քարոզչական կայքերի միջոցով: Ավելին, առավել ակտիվ դերակատարներն այս կամ այն կերպ կապված են Երևանում ՌԴ դեսպանատան, ռուսական հիմնադրամների հետ:
     Հետևապես, հիմք ընդունելով զեկույցում բերված փաստերը, կարելի է պնդել, որ նշված ապատեղեկատվական հրապարակումների հիմնական նպատակը հայաստանցիների աչքերում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ «թշնամու» և «վտանգի», իսկ Ռուսաստանի Դաշնության՝ «անվտանգության երաշխավորի» ու «փրկարարի» կերպարի կերտումն ու խորացումն է:
     Զեկույց ամբողջությամբ կգտնեք այստեղ:
    
     «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

2139 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hay
hay 11:15, 16.06.2017
Sranq es vor amerikayi masin en xosum
En vor paterazmun en irents hoyakap naxagahi dem ????
Te en hoyakap amerikatsineri......voronq @ntretsin
Trampin....vor@ hrazharvets nuynisk ashxatavardzits
hay
hay 11:23, 16.06.2017
@ndharatsnel petq chi....duq patkeratsnum eq
Hayin bnutagren serzhuki pahvatsqov....kam rsin put-ani
Ashxanhum goyutsyun uni erku tesaki uzj
Char ev bari
Tats@ chorin cheq kara irar xarneq....Inchpes lusn u mut@