Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ-ում ատամները սրած սպասում են կառավարության ծրագրին. «Հրապարակ»

10:05, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
ԱԺ-ում ատամները սրած սպասում են կառավարության ծրագրին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հաջորդ շաբաթվանից թեժ խորհրդարանական օրեր են սպասվում, ազգընտիրները մինչև հուլիսի կեսը քրտնաջան կաշխատեն։
     Կառավարության ծրագիրը դեռ ԱԺ չի հասել, բայց ատամները սրած սպասում են թե ընդդիմադիրները, թե իշխող ՀՀԿ-ն, որտեղ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քողարկված մրցակցության ֆոնին ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ։
     Ծրագիրը կքննարկվի եկող շաբաթ, արտահերթ նիստում՝ հունիսի 19-ին կամ 21-ին։ Իսկ հուլիսի 6-ին ԱԺ-ում երկրորդ արտահերթում կքննարկվի կառավարության 2016թ․ կատարողականը»։
     Մանրամասները՝ թերթի համարում։

3960 | 2
Facebook