Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Մենք պետք է զենք արտադրենք, բայց չենք գիտակցում դա․ «ՀԺ»

10:00, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
Մենք պետք է զենք արտադրենք, բայց չենք գիտակցում դա․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական և ռազ­մա­տեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է:
     «Ռազմարդյունաբերական և ռազ­մա­տեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունը» ընդունվել է այս տարվա հունվարի 31-ին: Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների եւ գույքի մի մասը արտադրել հենց երկրում: Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ), և այդ մասին նույնպես նշված է ռազմավարության մեջ:
    
     «- Ամրապնդել ՌԱՀ-ի դերը ՀՀ տնտեսության նորարարական զարգացման մեջ` որպես բարձրտեխնոլոգիական բազմապրոֆիլային համակարգ,
     - հասնել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և արտերկրից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի (այսուհետ` ՌՏՈՒ) և հատուկ տեխնիկայի ծավալների օպտիմալ հարաբերակցությանը,
     - ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրանքի մրցունակությունն արտերկրի շուկաներում», - մասնավորապես նշված է ռազմավարության մեջ:
     Նպատակը շատ լավն է, անշուշտ: Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը և արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը: Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ: Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս: Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: Աշխարհում մատների վրա կարելի հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել: Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին: Իսրայելական թե հետախուզական, և թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են»:
     Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած: Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ՝ զարգացնել ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի: Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին:
     Ռազմական արդյունաբերությունը ունի մի հետաքրքիր «բնավորություն»: Տարիներ շարունակ նա նստում է տնտեսության «ուսերին», քամում նրանից ահռելի ռեսուրսներ, սակայն մի պահից սկսած՝ տասնապատիկը վերադարձնում: Այսօր ամբողջ աշխարհում քաղաքացիական տնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը վերցված են հենց ռազմական մշակումներից: Բայց ամենասկզբում ռազմարդյունաբերական համալիրը «ձրիակերի» պես պետք է նստի տնտեսության ուսերին, տնտեսությունն էլ պետք է համբերատար ու հետեւողականորեն կերակրի այդ «ձրիակերին»: Ընդ որում, որքան շատ ու համեղ «կերակրի», այնքան շուտ կգա այն պահը, երբ ռազմարդյունաբերևական համալիրը կսկսի փոխհատուցել իր վրա կատարած ծախսերը:
     Մենք այսօր էլ որոշակի զենք- զինամթերք արտադրում ենք, սկսած նռնակներից ու ականներից՝ մինչեւ անօդաչու սարքեր: Բայց, օրինակ, մեր անօդաչուները անընդհատ կարիք ունեն արդիականացման, բազմազանեցման: Մեր արտադրած զինատեսակաները անընդհատ մրցակցության մեջ են լինելու աշխարհի լավագույն արտադրատեսակների հետ: Մեր անօդաչուները, օրինակ, պետք է ունենան շատ լավ էլեկտրոնային պաշտպանության համակարգ, որովհետեւ մեր հակառակորդը դրանք վերացնելու համար օգտագործելու է ոչ թե իր մշակած տեխնիկան, այլ, ասենք, իսրայելականը: Այսինքն, մեր անօդաչուները պետք է լինեն իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույնը եւ անընդհատ, ամեն ժամ արդիականացվեն, որովհետեւ անընդհատ արդիականացվելու է նաեւ հակառակորդի տրամադրության տակ եղած տեխնիկան:
     Մի խոսքով, առանց հզոր, որակապես ու քանակապես զարգացող տնտեսության՝ մեր ռազմարդյունաբերական համալիրը չի կարող կայանալ: Իսկ դա նշանակում է, որ զարգացած տնտեսություն ունենալը ոչ թե հաճույք է, այլ անհրաժեշտություն: Կենսական անհրաժեշտություն: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը այդ գիտակցումը չունի: Կամ եթե ունի, ապա խնամքով թաքցնում է այն: Եթե լիներ այդպիսի գիտակցում, ապա տնտեսությունը չէր նվիրաբերվի մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին: Եթե լիներ այդպիսի գիտակցում, բիզնեսն ու իշխանությունը այսպես չէին սերտաճի, կոռուպցիան այսպիսի ամուր ու կառուցվածքային բնույթ չէր ունենա...: Այնպես որ, մեր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները, ցավոք, այնքան էլ փայլուն չեն:
     Մանրամասները՝ թերթի համարում։

2326 | 5
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hay
hay 10:36, 16.06.2017
Artur baxasar+manin poxarinox e ekael
Aveli xelatsi....aveli xoramak....aveli katarelagortsvats mi bo-zi txa
Vori anun@ es nyutim chi shoshapvum
Vorin jhudner@ uzum en shinen.....varchapet
hay
hay 10:41, 16.06.2017
Vorin raskrurka e anum....voch avel....voch pakas
Serzhi pahpanak nikoli tert@
Ba ho sharmazanov@ chpiti aner
Chnayats haskatsox@ haskanum e
vor drants mej tarberutsun el chka
hay
hay 10:48, 16.06.2017
Mek@ lini hardzni....serzhi pahpanak nokolin
Ay tula....ba ur e artur baxgasar-mani stextsats razmardyunaberakan komples@
Vori masin tariner sharunak gluxnes hardukum eiq
Nranits prtsanq.... himi el duq ?????
hay
hay 10:54, 16.06.2017
Chnayats da lav e....da apatsitsim e
vor sa dzer verjn e.....Arden enqan eq snank
Vor krknum eq dzer dzaxoxvats u xaytarakvats
Pahpanaki mutolovkeq@....vor@ Arden dzaxoxvats e iskzbane
hay
hay 11:02, 16.06.2017
Chnayats apreq....vor maqrum eq mer kayfarik varchapetin....hhki kexterits
U bardzratsnum NRA arzheq@.....nran sarqelov mez barekam
Qani vor mer tshnamu tshnamin .....mer barekamn e
Kognenq nran u kpashtpanenq inchqan karox enq