Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Ղարաբաղի հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ բնակվող մարդկանց»․ Զախարովա

16:30, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«Ղարաբաղի հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ բնակվող մարդկանց»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արցախի հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ բնակվող մարդկանց։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ այդ հարցի լուծման շուրջ իրենց հայացքներն ունեն։ Այս իսկապես հին խնդրի լուծման հաստատված ձևաչափ գոյություն ունի, որը փոխզիջում է ենթադրում։ Փոխզիջում փնտրելը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է՝ անկախ նրանից, թե որքան հակասական դրանք կարող են լինել։ Անլուծելի թվացող հարցերի հանգուցալուծումը գտնելը դիվանագիտական աշխատանքի միջազգային պրակտիկա է։ Մենք համաձայն ենք ձեզ հետ այն հարցում, որ իրավիճակը լուծում ու առաջխաղացում է պահանջում։

Հենց այդ պատճառով հատկապես վերջին ժամանակներում շփումներն ավելի ինտենսիվ են դարձել։ Դրանք տեղի են ունենում տարբեր ձևաչափերում։ Ռուսաստանն իր հերթին անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի փոխզիջումը գտնվի։ Ցանկալի է, որ այն գտնվի և որքան շուտ, այնքան լավ, սակայն առանց վնասելու երկու երկրների ժողովուրդներին և իհարկե Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»,- նշել է Մարիա Զախարովան։

3625 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Mano
Mano 19:45, 15.06.2017
Esinc' haytararutyun. Herik ci xskvek' bolor' erkrneri' mej, Ibr dukel,ban asik,,,,korekk groxi' sose, lprsun, xoramank asg.et du incu' ces' sijum' Xrime. takankner.
apahov u anvtang hayastan....goxeri u bo-zeri hamar
apahov u anvtang hayastan....goxeri u bo-zeri hamar 20:03, 15.06.2017
Apri manon.... hup tur drants.....tox texnern imanan....chapern el chanchen
Tqats te es pahin mer oktin e xosum ))))))))
yes
yes 20:34, 15.06.2017
iranc karciq@ voch mekin chi hetaqrqrum menq zijelu ban chunenq!