Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են». Արման Թաթոյան

16:25, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են». Արման Թաթոյան

Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի արտահերթ նիստում, «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Վահան Շիրխանյանի իրավունքների խախտմանը:

«Մենք հիմա արդարադատության նախարարության, նաև նրա փաստաբանի հետ կապի մեջ ենք: Մյուս կողմից առողջության պահպանման հետ կապված հարցերն այնպիսին են, և մեր զեկույցի մեթոդաբանություն էլ այնպես է գրված, որ թույլ չտա որոշակիացնել որևէ անձի, որովհետեւ մենք չունենք իրենց համաձայնությունը: Կան դեպքեր, երբ մարդն ինքը չի ցանկանում, որ իր առողջական վիճակի մասին տվյալները հայտնի դառնան: Դրա համար, թեև զեկույցի պրոֆեսիոնալ վերլուծություն է, բայց խուսափել ենք անհատական տվյալներ նշելուց, նաև չվնասելու համար: Խոշտանգումների դեմ պայքարում կա հիմնական սկզբունք՝ չվնասելու սկզբունքը»,-հայտարարել է հիմնական զեկուցող ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` հավելելով, որ, ըստ իրենց կայացրած որոշման, Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են:

1466 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am