Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Գյուղացին կա՛մ պետք է շարունակի, կա՛մ դադարի գյուղատնտեսությամբ զբաղվել». Իգնատի Առաքելյան

15:15, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«Գյուղացին կա՛մ պետք է շարունակի, կա՛մ դադարի գյուղատնտեսությամբ զբաղվել». Իգնատի Առաքելյան

«Գյուղացին այսօր հակակարկտային ցանց գնելու հնարավորություն չունի, իսկ ապահովագրության համակարգ չկա։ Գյուղացին ուրիշ բան չի կարող անել, չպետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, այսօր չկա ուրիշ տարբերակ։ Գյուղացին այսօր որոշում է զբաղվել գյուղատնտեսությամբ, ուրեմն նա պետք է հաշվի առնի իր և այսօրվա երկրում առկա ռիսկերը` կարկտահարություն, ցրտահարություն, բնական և ոչ բնական աղետներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` հավելելով, որ կառավորությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել հունիսի 12-ին տեղացած կարկուտի հասցրած վնասների դիմաց: Լրագրողների այն դիտարկմանը` այդ դեպքում ի՞նչ անի գյուղացին, որն ամեն անգամ նույն խնդրի առաջ է կանգնում, Առաքելյանը պատասխանել է. «Գյուղացին կա՛մ պետք է շարունակի իր գործը, կա՛մ պետք է դադարի գյուղատնտեսությամբ զբաղվել: Հաջորդ տարի ներդրվելու է ապահովագրական համակարգը, իսկ այդ դեպքում գյուղացին ավելի ապահով կլինի»:

2284 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am