Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ բնօրինակ տարբերակով կներկայացվի «Կարինե» օպերետի առաջին արարը

14:10, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Հայաստանում առաջին անգամ բնօրինակ տարբերակով կներկայացվի «Կարինե» օպերետի առաջին արարը

Հունիսի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջին արարը Հայաստանում առաջին անգամ բնօրինակ տարբերակով կներկայացվի հանդիսատեսին:
     Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն բեմականացված հատվածներ դասական տարբեր օպերաներից՝ «Այդպես վարվում են բոլոր կանայք» (Վ. Մոցարտ ),«Ռիգոլետտո» (Ջ. Վերդի),«Արշակ Երկրորդ» (Տ. Չուխաջյան), «Լա Բոհեմ» (Ջ. Պուչչինի)։
     Համերգային երեկոյին մասնակցում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներ, Թատրոնի նվագախմբի, երգչախմբի և բալետային խմբի արտիստներ:
     Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին

842 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am