Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիում իսլամիստները 17 մարդ են սպանել և պատանդներ վերցրել

12:20, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Սոմալիում իսլամիստները 17 մարդ են սպանել և պատանդներ վերցրել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում երեկ իսլամիստ ահաբեկիչները Posh Treats հյուրանոցի մոտ ավտոմեքենա են պայթեցրել, ինչից հետո ներխուժել են մոտակայքում գտնվող ռեստորան և պատանդներ վերցրել:
     Կրկնակի հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել 26-ը: Զոհերի շարքում կան նաև արտասահմանցիներ:
     Ահաբեկիչներից 2-ն սպանվել են: Ազատ են արձակվել ռեստորանում պահվող պատանդներից 10-ը: Ռեստորանի ներսում դեռևս 5 ահաբեկիչ կա: Նրանք անջատել են էլեկտրականությունը, որպեսզի խոչընդոտեն հատուկ ջոկատայինների աշախատանքը: Ռեստորանի ներսում մնացած պատանդների թիվը ճշտվում է:
     Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

11466 | 0
Facebook