Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել ընդդեմ Դոնալդ Թրամփի․ ԶԼՄ-ներ

ThuAM+04E_+040JunE_հունիսի+0400RJunAM+04_0+0400411_2_81, ThuAM+04E_հունիսի+0400RJunAM+04_0+0400411_81 թ.
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել ընդդեմ Դոնալդ Թրամփի․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիս Քոութսը, Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայք Ռոջերսը և նրա նախկին տեղակալ Ռիչարդ Լեջեթը համաձայնել են արդեն այս շաբաթ ցուցմունք տալ Մյուլերի թիմին: Ազգային անվտանգության գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ գործակալությունը պատրաստ է «լիարժեքորեն համագործակցել քննության հետ»: Այս մասին հաղորդում է The Washington Post լրատվականը: Նշվում է, որ ազգային հետախուզության վարչությունից հրաժարվել են մեկնաբաննություններ տալ:

Լրատվականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե էլ ով կարող է վկայություն տալ այս գործի հետ կապված, քանի որ հետաքննության մասին տեղեկատվությունը պաշտոնական չէ:
     Դոնալդ Թրամփի հանդեպ հետաքննությունն սկսվել է մայիսի 9-ից հետո` ՀԴԲ արդեն նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունից օրեր անց: Դոնալդ Թրամփի փաստաբանի մամուլի քարտուղար Մարկ Քորալոն, մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը, հայտարարել է, որ ՀԴԲ-ից Թրամփի վերաբերյալ եղած արտահոսքը զարհուրելի է, աններելի և անօրինական:
     Լրատվականը հիշեցնում է, սակայն, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկեր, Newsmax Media-ի ղեկավար Քրիսթոֆեր Ռուդին հաստատել է, որ Սպիտակ տան ղեկավարը Ռոբերտ Մյուլլերին աշխատանքից հեռացնելու մտադրություն է ունեցել:
     Հավելենք, որ մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՀԴԲ նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլլերին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը հետաքննելու հարցում հատուկ դատախազ է նշանակել:

10844 | 3
Facebook