Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շուտով բոլորը կհասկանան, որ Ռուսաստանից ոչ մի վտանգ չի սպառնում». Պուտին

10:35, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
«Շուտով բոլորը կհասկանան, որ Ռուսաստանից ոչ մի վտանգ չի սպառնում». Պուտին

Շուտով բոլորին հասկանալի կդառնա, որ Ռուսաստանից ոչ մի վտանգ չի սպառնում ո՛չ մերձբալթյան, ո՛չ արևելաեվրոպական երկրներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Showtime հեռուստաալիքով:

Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ սպառնալիք կա ՆԱՏՕ-ից։ Ըստ նրա՝ երբ ՆԱՏՕ-ն «գալիս է այս կամ այն երկիր, որպես կանոն, այդ երկրի քաղաքական ղեկավարությունը և երկրի բնակչությունը չեն կարող ազդել ՆԱՏՕ-ի կայացրած որոշումների վրա, այդ թվում՝ ռազմական ենթակառուցվածքների տեղակայման որոշումների»:

«Այժմ տեղի է ունենում Եվրոպայում ամերիկյան ազդեցության որոշակի ամրապնդում, այդ թվում՝ արևելաեվրոպական երկրների հաշվին, որովհետև նրանք դեռ գտնվում են նախկին Խորհրդային միության տեսքով մեկ այլ ուժի դիմադրելու հարացույցում, այդ ամենը փոխադրվում է այսօրվա Ռուսաստանի վրա: Բայց վաղ թե ուշ դա կավարտվի: Կարողացան Ուկրաինայում նախաձեռնած ճգնաժամի օգնությամբ վերաբերմունք առաջացնել Ռուսաստանի հանդեպ՝ որպես հնարավոր ագրեսորի: Բայց, այնուամենայնիվ, շատ շուտով բոլորին հասկանալի կդառնա, որ Ռուսաստանից ոչ մի վտանգ չկա՝ ո՛չ մերձբալթյան երկրներին, ո՛չ արևելաեվրոպական, ո՛չ առավել ևս Արևմտյան Եվրոպայում ավելի հեռու երկրներին»,-ասել է Պուտինը:

5673 | 3
Facebook