Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Դավիթ Լոքյանը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել. «Հրապարակ»

10:05, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Դավիթ Լոքյանը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել. «Հրապարակ»

«Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի:

Մեր տեղեկություններով, հնարավոր է թաղապետի պաշտոնին հրաժեշտ տա Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Չի բացառվում, որ նրան տեղափոխեն քաղաքապետարան և նշանակեն աշխատակազմի ղեկավար-քարտուղար՝ Սերգեյ Մակարյանի փոխարեն, իսկ վերջինիս՝ քաղաքապետի խորհրդական:
     Ի դեպ, չի բացառվում նաև, որ փոխվի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Վարդանյանը՝ Լիդերը, որը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ՌՈ-ում, Գլխավոր դատախազությունում: Նա ԱԺ ընտրություններին հօգուտ ՀՅԴ-ի հավաքել էր 1117 քվե, իսկ Երևանում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է Դավիթ Լոքյանի որդի Սերգեյ Լոքյանը՝ 2 հազար 524 քվե (Երևանի Ավան, Նոր Նորք վարչական շրջաններ):

Կան տեղեկություններ, որ հայրը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել: Հաշվի առնելով նրա մտերիմ հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, լավատեղյակները նման հեռանկարը չեն բացառում:

Ի դեպ, իր պաշտոնին վերադառնալու մասին է երազում նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը»:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2209 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am