Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ խանութներում Winston տեսակի ծխախոտ չկա. «Հայկական ժամանակ»

09:55, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Ինչո՞ւ խանութներում Winston տեսակի ծխախոտ չկա. «Հայկական ժամանակ»
     «Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատա­կիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում:
    

Խոսակցություններ կան, որ «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ում, որն զբաղվում է այս տեսակի ծխախոտների ներմուծմամբ և վաճառքով, պառակտում կա, աշխատավարձերը միանգամից կրճատել են, ինչի արդյունքում բոլոր աշխատակիցները դիմում են գրել և ազատվել աշ­խատանքից: «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ից Armtimes.com-ին ասացին, որ խանութներից ծխախոտի բացակայության պատճառը առաքիչ­ներն են, իսկ իրենց ընկերությունում խնդիրներ չկան: Անհասկանալի է, թե ինչպես են ընկերության առաքիչները ինքնագլուխ որոշել դադա­րեցնել բոլոր խանութներին ծխախոտի առաքումը: Թեև ընկերության զանգերին պատասխանող աշխատակիցը պնդում էր, որ որևէ պառակտում չկա, Հայկ անունով ներկայացած առաքիչ-մենեջերն ասաց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: «Այո՛, հիմա մի քիչ խնդիրներ կան, ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ, բայց 2 օրվա ընթացքում ամեն ինչ կհարթվի, ծխախոտները նորից կառաքվեն»,-ասաց Հայկը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2210 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am