Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մետաղական տարան հայտնագործելուց կես դար անց է միայն հայտնագործվել այն բացելու հարմարանքը

01:10, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Մետաղական տարան հայտնագործելուց կես դար անց է միայն հայտնագործվել այն բացելու հարմարանքը

Մետաղական առաջին տարան ի հայտ է եկել 1810 թվականին Մեծ Բրիտանիայում: Մինչդեռ այն բացելու համար նախատեսված առաջին գործիքը հնարել են կես դար անց: Այդ ամբողջ ժամանակահատվածում զենվորները տարաները բացել են սվին-դանակով, իսկ տնային տնտեսուհիները՝ դուրով, աքցանով կամ էլ մուրճով: 1858-ին նոր միայն հայտնագործվել է պահածոների բացիչը: Իսկ 1866-ին նյույորքցի գյուտարար Օսթեահաուդը արտոնագրել է պահածոների տարա՝ օղակ-բացիչով: Այդ օղակը պտտելու արդյունքում տարան հեշտությամբ բացվել է: Զարմանալին այն է, որ չնայած այս բացիչի հարմարավետությանն ու էժանությանն, այն զանգվածային կիրառում է ստացել 1990-ականներից:

2000-ականների վերջին աշխարհում արտադրվել է ավելի քան 18 միլիարդ մետաղական տարա օղակ-բացիչով: Այդ օղակները 1985 թվականից հանդիսանում են բարեգործության միջոցներ: «Անգամ փոքր իրը կարող է նշանակություն ունենալ» կարգախոսով ալյումինե օղակները հավաքվում են և հանձնվում որպես մետաղական ջարդոն, իսկ ստացած գումարը փոխանցվում է հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքներին: Օրինակ, ամեն տարի միայն Մինեսոթայում այս ճանապարհով հավաքվում է 30 հազար դոլար:

7581 | 0
Facebook