Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի շուրջ 200 կոնգրեսական ստորագրել է Թրամփի դեմ հայցը

16:00, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Ամերիկացի շուրջ 200 կոնգրեսական ստորագրել է Թրամփի դեմ հայցը

ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության շուրջ 200 պատգամավոր կոլեկտիվ հայց է ներկայացրել ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի` մեղադրելով նրան արտասահմանյան պետություններից շահույթ ստանալու մասին արգելքը խախտելու համար:
     Փաստաթուղթն ստորագրել են 30 սենատոր և ներկայացուցիչների պալատի 166 անդամ:
     Կոնգրեսականները հավաստիացնում են, որ սա ԱՄՆ պատմության ընթացքում երկրի նախագահի հանդեպ ներկայացված ամենամեծ կոլեկտիվ հայտն է:
     Ամերիկյան սահմանադրության համաձայն` նախագահին արգելված է առանց կոնգրեսի թույլտվության նվերներ ստանալ արտասահմանայն կառավարություններից:
     Մեկնաբանելով Թրամփի դեմ ներկայացված դատական հայցը` Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի:

11669 | 3
Facebook