Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը

16:50, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը

«Ոսկե դիմակ» փառատոնի նախագահ Անդրեյս Ժագարսը համանուն մրցանակը երեկ Օպերային թատրոնում հանձնեց հասցեատիրոջը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Ոսկե դիմակի» է արժանացել ապրիլին՝ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի՝ «Ոսկե դիմակ» փառատոնին:
     Դասական արվեստում «Օսկարին» հավասարազոր մրցանակը Հայաստան բերած Օպերային թատրոնի մեներգչին այսօր շնորհավորելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց.
     «Վստահ եմ, որ դուք մեր Օպերային թատրոնը լավագույնս եք ներկայացնում համաշխարհային բեմերում: Ապագայի այն հույսերը, որոնք կապում ենք ձեզ հետ, նոր լույս ու շնչառություն են բերելու օպերային հայ արվեստին: Շնորհակալ ենք՝ այսքան երիտասարդ տարիքում այսպիսի մեծ վաստակ ունենալու համար»:

Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը
Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը

     Երիտասարդ մեներգչին իր երախտագիտությունը հայտնեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանը.
     «Դուք առաջի′նը Հայաստան բերեցիք այս հրաշալի մրցանակը: Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն քեզ համար, այլև երկրի»:
     Օրբելյանը տեղեկացրեց, որ արտիստի, իր բնորոշմամբ՝ «նվաճած» «Մանոն» ներկայացումը կցուցադրվի նաև Երևանի օպերային թատրոնի բեմում՝ Լիպարիտի և Հայաստանի այլ աստղերի մասնակցությամբ ևս: Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:
     Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ «Ոսկե դիմակն» իր համար, իսկապես մեծ անակնկալ էր: Մրցանակի մասին իմացել է այն ժամանակ, երբ արդեն Երևանում էր. Ավագ Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգի փորձից տուն էր վերադառնում, երբ ավտոմեքենայի մեջ զանգահարեց ընկերն ու ասաց.«Լիպարի՛տ, «Ոսկե դիմակը» մերն է»:
Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը
Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը

     Երազած դերերգի մասին նախարարի հարցադրմանն ի պատասխան, Լիպարիտ Ավեսիսյանն ասաց, որ դրանք շատ են. հիմնականում դրամատիկական դերեր են, որոնք ավելի հասուն տարիք են պահանջում. այժմ՝ տարիքից ելնելով, ավելի շատ լիրիկական դերերգերով է հանդես գալիս:
Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը
Լիպարիտ Ավետիսյանն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը

1752 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am