Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնում բնակելի աշտարակի հրդեհից 6 մարդ է մահացել

14:50, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Լոնդոնում բնակելի աշտարակի հրդեհից 6 մարդ է մահացել

Ինչպես հայտնի է, այսօր հրդեհ է բռնկվել Լոնդոնի 24 հարկանի բնակելի շենքերից մեկում: Նախնական տվյալներով` հրդեհի հետևանքով զոհվել է 6 մարդ, սակայն ինչպես հայտնել են քաղաքի ոստիկանությունից, զոհերի թիվը կարող է ավելանալ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է այս գիշեր: Ավելի քան 50 մարդ տուժել է, նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Հրշեջ ծառայության հաղորդմամբ` հնարավոր է` հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 120 ընտանիք: Տարհանված բնակիչները ժամանակավոր ապաստան են գտել հարակից հանրային վայրերում, եկեղեցիներում ու մզկիթներում:

Հրշեջները մինչ այժմ փորձում են տեղայնացնել կրակը: Դեպքի վայրում աշխատում է շուրջ 200 հրշեջ, ավելի քան 10 բժիշկ: Շենքի փլուզման սպառնալիք չկա:

12233 | 1
Facebook