Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Բռնցքամարտի մեր հավաքականը մեկնել է Խարկով՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու

14:45, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Բռնցքամարտի մեր հավաքականը մեկնել է Խարկով՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք՝ հունիսի 15-ից 25-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: Մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

1413 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am