Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վարչապետը բաժնեմա՞ս ունի Երևան-«Զվարթնոց» նոր երթուղում

13:15, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Վարչապետը բաժնեմա՞ս ունի Երևան-«Զվարթնոց» նոր երթուղում
     Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց «Զվարթնոց» օդանավակայանի տաքսիստների տեսքից` «անթրաշ են, չստիկներով, սիգարետը բերաններին․․․»: Նա հանձնարարեց նախարարին կարգավորել դաշտը՝ երթուղային գիծ բացելով Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ։ Եվ, ի զարմանս շատերի, այս մի հանձնարարականը շատ արագ՝ մոտ մեկ շաբաթ անց կյանքի կոչվեց, գործարկվեց երթուղին, ինչն էլ դարձավ տարաբնույթ քննարկումների թեմա։
     Ասում են՝ վարչապետը՝ որպես բիզնեսից հասկացող պաշտոնյա, արագ կողմնորոշվեց, որ տուրիստական շրջանը մեկնարկել է ու բավականին շահավետ կլինի այդպիսի գիծ ունենալը, և արագ խնդրին լուծում տվեց։ Թե երբ անցկացվեց մրցույթը կամ ում է պատկանելու նոր երթուղու գիծը, պարզ չէ, կարևորը՝ բիզնես շահ կար ու գործն արագորեն գլուխ բերվեց:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24322 | 4
Facebook