Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Կփորձեմ ավելի շատ ուրախացնել հայ ժողովրդին». Մխիթարյան

12:55, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
«Կփորձեմ ավելի շատ ուրախացնել հայ ժողովրդին». Մխիթարյան

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը, երեխաների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձել է նաև «Մանչեսթր Յունայթեդ»-ի մասին հարցերին։ Խոսելով, թե ում հետ է մտերիմ անգլիական ակումբում՝ Մխիթարյանը նշել է. «Չկա մեկն, ով ավելի մտերիմ է։ Թիմն ընտանիք է, ու ընտանիքում չես կարող ունենալ ավելի սիրելի և ոչ սիրելի մարդ։ Բոլորի հետ էլ շատ մտերիմ եմ, լավ ընկերություն ենք անում։ Լավ հարաբերությունների մեջ ենք և փորձում ենք այդ հարաբերություններն ամրապնդել»։

Հարցին, թե որն է ամենասիրելի գոլն ակումբի կազմում, Հենրիխը պատասխանել է. «Եթե հաշվի առնենք գեղեցկությունն, ապա ամենագեղեցիկ գոլս դեկտեմբերի 26-ին խփած կարիճ տեսակի գոլն է, իսկ եթե կարևորության տեսանկյունից նայենք, ապա Եվրոպայի լիգայի եզրափակչի գոլն է»։

Պատասխանելով հարցին, թե որն է եղել իր կարիերայի լավագույն պահը` Մխիթարյանը նշել է. «Լավ պահեր շատ եմ ունեցել, բայց լավագույն պահերը դեռ առջևում են։ Կարծում եմ՝ էլ ավելի լավ պահեր կունենամ և կփորձեմ ավելի շատ ուրախացնել հայ ժողովրդին՝ իմ լավ պահերով»։

2217 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am