Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Կարո Եղնուկյանի պաշտպանի աշխատանքը խոչընդոտում են

12:25, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Կարո Եղնուկյանի պաշտպանի աշխատանքը խոչընդոտում են

«Իմ պայուսակը նորից ուզում են խուզարկել և չեն թողնում մասնակցեմ Կարո եղնուկյանի դատավարությանը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի կարգադրիչներն անօրինական քայլ են կատարում:
     Նշենք, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ևս փորձել էին խուզարկել Տիգրան Հայրապետյանի պայուսակը: Տեղեկացնենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Փաստաբանների պալատը հանդես է հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել. «Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս»:

1031 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am