Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անտարկտիդայում հայտնաբերվել է ակվարելային 118-ամյա նկար

21:10, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Անտարկտիդայում հայտնաբերվել է ակվարելային 118-ամյա նկար

New Zealand Antarctic Heritage Trust-ի մասնագետները Անտարկտիդայում գտել են լավ պահպանված նկար, որը ժամանակին ջրաներկով նկարել է Էդվարդ Ուիլսոնը: Նա մասնակցել է դեպի Հարավային բևեռ գիտարշավին 1812 թվականին: Նկարը գտնվել է պինգվինների արտաթորանքների մեջ՝ Ադեր հրվանդանում: Էդվարդ Ուիլսոնը մահացել է Ռոբերտ Սքոթի և 3 այլ բևեռախույզների հետ՝ բևեռից վերադառնալու ժամանակ:
     Նկարը գտնվել է անկողնու մոտ դրված թղթապանակի մեջ: Ադեր հրվանդանի հյուղակները կառուցվել են նորվեգացի Քարսթեն Բորխգրեվինկի կողմից 1899 թվականին: Սքոթի արշավախումբը դրանցից օգտվել է 1911-ին:
     Այդ նկարը հեղինակը թվագրել է 1899 թվականով: Հնարավոր է, այն արվել է, երբ Ուիլսոնը Եվրոպայում բուժվելիս է եղել տուբերկուլյոզից: Թե ինչու է որոշել թռչնակի նկարը հետը տանել Անտարկտիդա, հայտնի չէ:

Անտարկտիդայում հայտնաբերվել է ակվարելային 118-ամյա նկար
17194 | 0
Facebook