Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի քաղաքապետը խնդրում է իտալական ղեկավարությանն՝ այլևս ներգաղթյալների չուղարկել

14:35, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Հռոմի քաղաքապետը խնդրում է իտալական ղեկավարությանն՝ այլևս ներգաղթյալների չուղարկել

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին խնդրում է Իտալիայի իշխանություններին՝ այլևս քաղաք չուղարկել ներգաղթյալների, քանի որ դա կդառնա սոցիալական լարվածության պատճառ: Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ անգամ չի կարելի մտածել քաղաքում ներգաղթյալների նոր կենտրոնի բացման մասին, դա անհնար է, անգամ՝ ռիսկային:

2014 թվականից ծովով դեպի Իտալիա օգնության հույսով եկել է ավելի քան 500 հազար ապօրինի ներգաղթյալ, հիմնականում՝ Հյուսիսային Աֆրիկայից: Նրանցից գրեթե 200 հազարը ցրվել են երկրի տարբեր վայրերում բացված կենտրոններով: Իտալիայի ներքին գործերի նախարարությունը խնդրել էր երկրի քաղաքապետարաններին՝ տեղավորել ևս 250 հազար ներգաղթյալի: Ակնկալվում է, որ նրանց թիվը անցած տարվա համեմատ այս տարի կավելանա 180 հազարով:

10334 | 0
Facebook