Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Ամեն հայ երեխա պետք է երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում». Մխիթարյան

11:45, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
«Ամեն հայ երեխա պետք է երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում». Մխիթարյան

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հիմնադրամի երեխաների հետ, ինչպես նաև պատասխանել երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին:

«Շատ հաճելի է հանդիպել երեխաների հետ, կարծիքներով փոխանակվել։ Նրանք մեր ապագա են։ Միասին փորձում ենք լուծել բոլոր խնդիրները, որոնք որ նրանք ունեն։ Շնորհակալ եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրի անապահով երեխաներին աջակցելու համար»,- նշել է Մխիթարյանը։

Համեմատելով երեխաների կյանքը Հայաստանում և արտասահմանում՝ Հենրիխը հիշել է իր մանկությունը։

«Հայաստանում մանկությունն ավելի լավն է։ Այստեղ երեխաներն ավելի ընկերական են միմյանց հանդեպ։ Արտասահմանում այլ է։ Երեխաներն այդքան ընկերական չեն, այլ հետաքրքրություններ ունեն։ Իմ մանկության մի մասն անցել է Ֆրանսիայում։ Անձամբ ինձ համար այդպես էր։ Ամեն հայ երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում»,- նշեց Մխիթարյանը։
     Հարցին, եթե հիմա երեխա լիներ, ինչ կցանկանար փոխել Հայաստանում, Մխիթարյանը պատասխանել է. «Ես հիմա էլ եմ երեխա, այնպես չէ՝ շատ մեծ եմ։ Բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք։ Ճիշտ է, փոխելու շատ բան կունենայի։ Բայց ինչ էլ հիմա Հայաստանն ունի, բավարար է։ Միշտ կատարելագործվելու տեղ կա, ժամանակի ընթացքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որ ցանկանում ենք տեսնել»։
     Հարցին, ինչպես է տեսնում իրեն որպես ապագա հայր, Մխիթարյանը պատասխանել է. «Որպես ծնող, ապագա հայր պետք է բալանսավորված լինես։ Ինչ-որ տեղ մեղմ լինես, ինչ-որ տեղ ջղայնանաս։ Դա կարևոր է երեխաների դաստիարակության և նրանց ապագայի համար»։

2995 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
apahov u anvtang hayastan....goxeri u bo-zeri hamar
apahov u anvtang hayastan....goxeri u bo-zeri hamar 12:02, 14.06.2017
Eeeeeee mer lav axper !!!!!
Satanayi tvats medal@.....Arden gortsum e.....ir azdetsutsyun@
Vor hayastani masin es asum....en vor spitaktsi usutschuhin verj e talis ir u ir manukneri kyanqin
Prkelov anvtang u apahov hayastanits
En vor karitsel e satana naxagahd....vori dzerqits el medal es stanum
Ed hayastanum ????
apahov u anvtang hayastan....goxeri u bo-zeri hamar
apahov u anvtang hayastan....goxeri u bo-zeri hamar 12:16, 14.06.2017
Ete mek@ ka....vor motikits shpvum e henoi het
Zgushatsreq henoyin vor gna mi lav extrasensi mot
Qani vor Arden gtnvum e satanayi azdetsutsyan tak
Satanayi dzetqots medal e stanum
Rusastani jhud mi axjka het mterim haraberutsyuner e hastatum
Sents baner@ anhetevanq chi mnum
Apsos e mer taxandavor exbayr@
Sa karox e ir verji skizb@ linel