Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքացիական ինքնաթիռ խոցել պետք չէ, բայց կործանիչներ օդ հանելը պարտադիր է»․ Հայկ Մարտիրոսյան

11:35, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
«Քաղաքացիական ինքնաթիռ խոցել պետք չէ, բայց կործանիչներ օդ հանելը պարտադիր է»․ Հայկ Մարտիրոսյան
     Քաղաքացիական ինքնաթիռ խոցել պետք չէ անշուշտ, բայց կործանիչներ օդ հանել և ստիպել, որ այն անմիջապես լքի քո օդային տարածքը կամ նստի քո օդանավակայանում, եթե առանց քո թույլտվության է հատել քո օդային տարածքը` պարտադիր է: Դա միջազգային պրակտիկա է, որ ամեն տեղ է կիրառվում և միշտ:
     Թոթովանքներով քաղաքական մեծ հարցերը չեն լուծվում: «Հայերը բարի են, ադրբեջանցիները չար- դու դա տեսար աշխարհ» ֆորմուլան մանկամտություն է, որ վտանգավոր է, երբ պետական քաղաքականության է վերածվում: Տեղի ունեցածը մեծագույն խայտառակություն է Հայաստանի և իր Արցախի մարզի համար, որ նաև միջազգային իրավական լուրջ հետևանքներ ունի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին միջազգային վավերականություն է հաղորդում: Եվ հատկապես դա կա´մ չեն գիտակցում, կա´մ դիտմամբ չեն ուզում նկատել Երևանում և Ստեփանակերտում:
5863 | 1
Facebook