Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Սահմանադրական դատարանը կքննի Ավետիսյանների հարազատներին փոխհատուցելու հարցը

10:20, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Սահմանադրական դատարանը կքննի Ավետիսյանների հարազատներին փոխհատուցելու հարցը

ՀՀ Սահմանադրական դատարանից տեղեկանում ենք, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել Ավետիսյանների պաշտպանների դիմումը: Հոկտեմբերի 3-ին քննվելու է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով նրանք վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
     Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում են հօգուտ Լուսինե Ավետիսյանի բռնագանձել 100 հազար, Անահիտ Կոշտոյանի՝ 120 հազար, Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար, Նարինե Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Առաջին ատյանի դատարանը 2016թ. մայիսին մերժել էր հայցադիմումը: Դատարանի այդ որոշումն առանց քննարկման էին թողել նաև Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները, ինչից հետո դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը։

1218 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am