Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ծառուկյանի փեսան ԱԺ-ում վերանորոգում է սկսել. «ՀԺ»

10:00, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Ծառուկյանի փեսան ԱԺ-ում վերանորոգում է սկսել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանն Ազգային ժողովի իր աշխատասենյակը մի քանի օր առաջ սկսել է վերանորոգել: Armtimes.cօm-ն այսօր ԱԺ-ում արձանագրեց, որ Մանուկյանի աշխատասենյակում վարպետներն ինտենսիվ աշխատում են, աշխատասենյակի գույքը դրված էր միջանցքում:
     Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ պատգամավորներին թույլատրվել է սեփական միջոցներով վերանորոգել իրենց աշխատասենյակները՝ պայմանով, որ դրանք պետք է կրեն բացառապես կոսմետիկ բնույթ։ «Այսինքն՝ հիմնական նախագծից որևէ շեղում չի կարող կատարվել։ Միաժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ այն պատգամավորները, ովքեր ցանկություն են ունենում վերանորոգել իրենց աշխատասենյակները, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հետ համաձայնեցնելուց հետո կատարում են վերանորոգման աշխատանքները»,- փոխանցեց Արսեն Բաբայանը:
     Նշենք, որ Դավիթ Մանուկյանը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

3011 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am