Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը դեմ է Կատարի շրջափակմանը

21:05, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Իրաքը դեմ է Կատարի շրջափակմանը
     Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին հայտարարել է, որ իր երկիրը չի միանում արաբական մի շարք երկների կողմից Կատարի շրջափակմանը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: «Շրջափակումը չի ազդում իշխանություններին, այն վնասում է հասարակ ժողովրդին»,- ասել է երկրի վարչապետը:
     Վաղն Իրաքի վարչապետը մեկնելու է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպելու է այդ երկրի թագավոր Բեն Աբդել Ազիզ ալ Սաուդիի հետ: Ալ Աբադին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններից պարզաբանում է պահանջելու Կատարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերալ:
6713 | 0
Facebook