Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ». Դավիթ Բաբայանն՝ Արցախի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու չվերթի մասին

19:05, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ». Դավիթ Բաբայանն՝ Արցախի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու չվերթի մասին

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:

«Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է: Երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ողջ կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետությունների միջև: Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, քանի որ դա դեմ է մեր որդեգրած արժեհամակարգին: Երբ Ադրբեջանի նախագահի մակարդակով ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր և ահազանգ պիտք է դառնա: Ինչպես «Իսլամական պետության», «Ալ Քաիդայի» և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, նույնն էլ պիտի արվեն Ալիևի և նրա վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ»,-ասել է Դ. Բաբայանը:

6401 | 3
Facebook