Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ո՞վ իմանա` ծառայությունից հետո կտա՞ն խոստացած գումարը, թե՞ մի պատճառ կգտնեն ու չեն տա». զինծառայողները չեն վստահում «Ես եմ» ծրագրին

16:25, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
«Ո՞վ իմանա` ծառայությունից հետո կտա՞ն խոստացած գումարը, թե՞ մի պատճառ կգտնեն ու չեն տա». զինծառայողները չեն վստահում «Ես եմ» ծրագրին

Բոլորովին վերջերս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ-2017» համաժողովին զինվորական ծառայության նոր տեսակ ներկայացրեց՝ ժամկետային-պայմանագրային, որը կոչվում է «Ես եմ»։ Ըստ այդ ծրագրի՝ նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի:

Դրանից հետո տարբեր կարծիքներ հնչեցին այդ ծրագրի վերաբերյալ. շատերը, պարզապես, համոզված էին, որ ծրագիրը նպատակ ունի անապահով և սոցիալական խնդիրներ ունեցող նորակոչիկներին գայթակղել և առաջնագիծ ուղարկել, ինչը հատուկ մշակված ծրագիր է:

Հիշեցնենք` ծառայությունը 3 տարով է, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ: Նշենք, որ ծրագիրը, ինչպես հենց սկզբից նշեցին ՊՆ պատասխանատուները, ընտրովի է և չի պարտադրվելու:

Սակայն, ամենևին հուսադրող չեն այն լուրերը, որոնք ստանում ենք զինծառայողներից:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում N զորամասի զինծառայողները պատմեցին, որ «Ես եմ» ծրագրի շրջանակում, զինվորների հետ` (և´ նորկոչիկների, և´ 1 տարվա «ստաժ» ունեցողների), ամենօրյա ակտիվ աշխատանք է տարվում։ Նրանց խոսքով՝ զորամասի ղեկավարությունը դիմում է ամեն հնարքների` վերջիններին դեպի առաջնագիծ ուղղորդելու համար: «Նրանց տարբեր ձևերով համոզում են, բացատրում, որ մեծ հեռանկարներ են սպասվում. բացի այդ, անընդհատ ակնարկ է արվում 5 միլիոնի մասին, որ քիչ գումար չէ և դժվար թե կարողանան նման գումար վաստակել ապագայում` կրթության, բնակարան ձեռք բերելու և այլնի համար»:

Ի դեպ, նման քարոզչություն, ինչպես մեր զրուցակիցները նշեցին, զորամասի ղեկավարությունը տանում է հատկապես անապահով խավի շրջանում. «Նույնիսկ նրանք չեն համոզվում, ոչ ոք չի ուզում, ի՞նչ կապ ունի աղքատ են...»:

Զինծառայողները նշեցին, որ ծրագրի հետ կապված «շատ մութ հարցեր կան». «Օրինակ, երբ նշվում է գումարի մասին` ինչո՞ւ են մատնանշում, թե ինչի վրա պիտի ծախսվի, ինչո՞ւ չեն ուզում զինվորը որոշի` ինչպես վարվի դրա հետ, ինչո՞ւ են վերահսկողության տակ վերցնում այդ ամբողջ պրոցեսը: Մարդը կարող է բնակարան չի ուզում գնել, այլ մի ուրիշ խնդիր է ուզում լուծել: Իսկ ո՞վ իմանա` ծառայությունից հետո կտա՞ն խոստացած գումարը, թե՞ մի պատճառ կգտնեն ու չեն տա, ոնց ապրիլյան պատերազմին մասնակցած տղերքի զինգրքույկներում են ջնջում մասնակցելու փաստը` պատճառաբանելով, թե առաջնագծում չի եղել...»: Զինծառայողների խոսքով` ստացվում է՝ նորակոչիկը մտնելով «Ես եմ» ծրագրի մեջ` նախ վտանգում է իր կյանքը, քանի որ չի կարող երաշխավորել կենդանի կմնա՞ մինչև ծառայության ավարտը, իսկ այդ գումարը նրան տրվելու է ամենավերջում, զորացրվելուց առաջ, եթե զոհվի զինվորը` ստանալո՞ւ է նա այդ գումարը, թե ոչ»:

Հիշեցնենք` ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` խոսելով սույն ծրագրերի մասին, վստահեցնում էր, որ այստեղ ոչ մի տեսակի պարտադրանք չկա, ընդամենը ծառայության տեսակ է, որը կարող են անցնել միայն ցանկության դեպքում. «Դա մարդուն ընտրելու հնարավորություն տալ է, դա ազատ իրավունք է: Մարդն իրավունք է ունենում ոչ թե գնալ պարտադիր ծառայել, այլ ընտրովի՝ այլ տարբերակով և դրա դիմաց կստանա գումար, կոչում, կրթվելու հնարավորություն և այլն»,- ասել է Հովհաննիսյանը:
3000 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Sargis
Sargis 23:50, 16.06.2017
Et lragroxnern en etpes esh -esh durs talis,es der chem tesel mi zinvor etpes mtaci kam artahaytvi:
hay
hay 06:57, 17.06.2017
Do erb es glxd hane hhki hetuyqits
Vor ban less...kam hasakanas
Ay btamit hhkakan