Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Չեմ կարծում, որ լեզվի տեսչության գործունեությունն անիմաստ է, և որ առաջիկայում կփակվի». Լևոն Մկրտչյան

18:25, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Չեմ կարծում, որ լեզվի տեսչության գործունեությունն անիմաստ է, և որ առաջիկայում կփակվի». Լևոն Մկրտչյան

Այսօր կայացած ֆեյբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկը հարց ուղղեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին. «Դուք ինչո՞վ եք տարբերվում ձեր նախորդ նախարարներից: Մամուլում անընդհատ տեղեկություններ են հայտնվում, որ տարբեր կրթօջախներում տնօրենների պաշտոնների են նշանակում Դաշնակցության ներկայացուցիչներին։ Ե՞րբ է վերջապես փոխվելու դպրոցի տնօրենի ընտրության կարգը, երբ հենց Դուք եք նշում, որ կրթությունը պետք է ապաքաղաքականացնել»:
     Պատասխանելով հարցին` նախարարն ասաց, որ ինքը նման «ձեռանգիր» չունի և ցանկացած ոք կարող է ուսումնասիրել, թե վերջին մեկ տարում, իր նախարար նշանակված ժամանակաընթացքում, որտեղ է ՀՅԴ ներկայացուցիչ նշանակվել տնօրեն. «Մենք մոտ ժամանակներս համալիր ստուգման կմտնենք հատուկ կրթական համալիր, այդտեղ, իմ կարծիքով, ունենք երևույթներ, որտեղ թաղային հեղինակությունն ու դպրոցի ղեկավարությունը սերտաճած են միմյանց հետ: Կփորձենք պատկերը հրապարակային ցույց տալ»,- ասաց նա:
     Հաջորդ հարցին, թե բացի Լեզվի տեսչությունից, որն ասում են՝ փակվելու է, կրթության նախարարությունն ունի՞ այլ մարմիններ, որոնց պահելն անիմաստ է և անտեղի ծախս բյուջեի համար, նախարարն ասաց. «Չեմ կարծում, որ լեզվի տեսչությունն առաջիկայում կփակվի, և նրա գործունեությունն անիմաստ է, որովհետև լեզվաքաղաքականությունը շատ կարևոր գործառույթ է, որը պետք է իրականացվի ՀՀ-ում, բայց այն, որ մեր կրթական կառավարման համակարգը` սկսած նախարարությունից, ունի բավականին բարեփոխման կարիք, դա ևս հստակ է: Բայց խնդրին պետք է նայել նաև այլ տեսանկյունից․ աշխատողները քաղծառայողներ են հիմնականում, ովքեր վստահելով իրենց աշխատանքի կայունությանը, մտնում են վարկային, հիպոթեքային տարբեր ծրագրերի մեջ, և առանց նախապատրաստելու, եթե մեխանիկական կրճատումներ ես սկսում անել, մարդիկ ոչ միայն կորցնում են աշխատանքը, այլև շատ ավելի մեծ բաներ: Դրա համար այս տիպի օպտիմիզացիոն ծրագրերին պետք է լայն ու խորը նայել, այսինքն, եթե ուսուցչին մենք, կոպիտ ասած` կրճատում ենք, պետք է այլընտրանք ինչ-որ բան առաջարկենք, դրամական միջոցներ տրամադրեք, որպեսզի նա ժամանակ ունենան աշխատանք գտնել»:

5036 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Nono
Nono 20:45, 13.06.2017
Միթե կարելի որևէ գործ չանող տեսչության աշխատողին պահել միայն աշխատավարձ ստանալու համար? Ինչ են անում նրանք,որևէ հարց լուծել են?
apahov u anvtang hayastan
apahov u anvtang hayastan 21:27, 13.06.2017
Ed tramabanutyamb bolor hhkakanerin harkavor evirel shmaysin
apahov u anvtang hayastan
apahov u anvtang hayastan 21:28, 13.06.2017
Serjukits sksats