Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Աշխարհում յուրաքանչյուր 10-րդը տառապում է ճարպակալմամբ

01:15, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Աշխարհում յուրաքանչյուր 10-րդը տառապում է ճարպակալմամբ
     Ճարպակալման խնդիրը սրվում է ամբողջ աշխարհում։ Շուրջ 712 միլիոն մարդ տառապում է ճարպակալմամբ, իսկ 2,2 միլիարդի մոտ առկա է ավելորդ քաշ, այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան տարբեր կազմակերպությունների մասնագետները, որը հրապարակվել է New England Journal of Medicine-ում։ Ճարպակալմամբ տառապողների թիվը մեծահասակների շրջանում 604 միլիոն է, երեխաների՝ 108 միլիոն։ Ավելորդ քաշ ունեցողների թիվը մի քանի անգամ ավելին է, քան քաշի պակասի խնդիր ունեցող բնակիչներինը, նշում են հետազոտողները։
     Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքերում կարևոր է ոչ թե օգտագործվող սննդի քանակն ու կալորիականությունը, այլ այն, թե որքան էներգիա է մարդ վատնում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչ կենսակերպ է վարում:
     Շատակերությունից բացի, ճարպակալմանը նպաստում է նաև սննդում առավելապես կենդանական ծագման ճարպերի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Էական նշանակություն ունեն նաև ժառանգական առանձնահատկությունները և այլն։
3872 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am