Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը

18:05, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը

Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսն, ով հայտնի է Diddy մականունով օրացույցային տարում աշխատել է 130 մլն դոլար և այդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրել աշխարհում այլ հայտնիների շարքում։ Շոու բիզնեսի՝ ամենից բարձր վարձատրվող ներկայացուցիչների ցուցակը հրապարակել է Forbes ամսագիրը։ Մոտ 70 մլն դոլար նրան բերել է ֆիրմային հագուստի հավաքածուների վաճառքը։ Մնացած մասը նա աշխատել է բրիտանական ալկոհոլային հսկա Diageo-ի գովազդումից և համերգային տոմսերի վաճառքից։

Ցուցակի երկրորդ տեղում ամերիկացի փոփ-աստղ Բեյոնսեն է, ով աշխատել է 105 մլն դոլար։ Այս տարի նրա եկամտի մեծ մասն ապահովել են Formation համաշխարհային շրջագայությունն ու Lemonade ալբոմը։ Հնգյակում են ընդգրկվել Հարի Փոթերի մասին ստեղծագործությունների հեղինակ Ջոան Ռոուլինգը (3-րդ տեղ, 95 մլն դոլար), կանադացի երգիչ Դրեյքը (94 մլն դոլար) և Պորտուգալիայի հավաքականի և իսպանական «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն (93 մլն դոլար)։

12325 | 0
Facebook