Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Ռուսաստանը վիրուս է ստեղծել, որով հնարավոր է խաթարել էլեկտրամատակարարումն ԱՄՆ-ում

15:45, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Ռուսաստանը վիրուս է ստեղծել, որով հնարավոր է խաթարել էլեկտրամատակարարումն ԱՄՆ-ում

Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունեցող ցանցահենները վնասակար ծրագիր են մշակել, որով հնարավոր է հարձակում գործել ԱՄՆ էներգահամակարգի վրա և հազարավոր ամերիկացիների թողնել առանց էլեկտրականության: Այս մասին գրում է The Washington Post լրատվականը: Այս տեղեկատվությունը լրատվականին փոխանցել է Dragos կենտրոնը, որ մասնագիտացված է քիբերանվտանգության և քիբերլրտեսության ոլորտներում:
     Նոր վիրուսն ստացել է CrashOverrid անվանումը: Դրա միջոցով հնարավոր է փոփոխել էլեկտրաէներգիայի սարքավորումների կարգավորումները, մասնավորապես` հայտնաբերել անջատիչներն ու ստիպողաբար անջատել էլեկտրամատակարարումը:
     Նույն վիրուսի միջոցով կարելի է նաև հարձակումներ գործել արտադրական ոլորտների կառավարման համակարգերի վրա, կարելի է խաթարել նաև ջրամատակարարումն ու գազամատակարարումը:
     Լրատվականը նշում է, որ սա աշխարհում այս կարգի 2-րդ վիրուսն է: Առաջին նման վիրուսն ստեղծվել է ԱՄՆ-ում: Այն կոչվում է Stuxnet և նախատեսված է եղել Իրանում ուրանի հարստացման ծրագրի արգելակման համար:

7366 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am