Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանը, Միհրան Պողոսյանին նեղելով, հիշեցնել է տալիս իր մասին

16:20, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Կարեն Կարապետյանը, Միհրան Պողոսյանին նեղելով, հիշեցնել է տալիս իր մասին
     Երեկվանից մամուլում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ»-ի տարածք։ Հայտարարություն է տարածել նաև ՊԵԿ-ը՝ նշելով, թե օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իրենց գործառույթն են իրականացնում և որ «50 զինված աշխատակցի մուտք գործելու» մասին արտահայտությունն իրականությանը չի համապատասխանում։
     Ասում են՝ չնայած Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը հերքում են իրենց լարված հարաբերությունների մասին լուրերը, տեղի ունեցածը դրա դրսևորումներից է։ Խոսակցությունների համաձայն՝ Միհրան Պողոսյանը վայելում է Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ Կարեն Կարապետյանը սիրում է գործել հակառակորդի յուրայիններին հակահարված տալով։ Դա է պատճառը, որ ոտքի է հանել ՊԵԿ-ին, որի ղեկավարն, ինչպես հայտնի է, վարչապետի ամենավստահելի անձանցից է։
     Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների, «Քեթրին գրուպ»-ը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23634 | 0
Facebook