Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Գիշատիչ խխունջի գիշերային որսը

19:35, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Գիշատիչ խխունջի գիշերային որսը

Շատերին թվում է, թե բոլոր խխունջներն անվնաս ու շատ զգուշավոր խոտակեր արարածներ են, սակայն նորզելանդական հսկա Powelliphanta-ն իր սննդացանկում մեծ հաճույքով կիրառում է նաև միսը:

Powelliphanta
Powelliphanta
Մարդու բռունցքի մեծության այս խխունջները դուրս են գալիս գիշերային որսի և ահաբեկում դանդաղաշարժ այլ կենդանիների՝ որդերի, ճիճուների, փոքր խխունջների: Այս զարմանահրաշ խխունջն այժմ ներառված է Կարմիր գրքում, քանի որ խոշոր ու մանր եղջերավոր անասունները խոտի հետ ուտում են նաև նրանց:
Գիշատիչ խխունջի գիշերային որսը

BBC Earth-ի տեսանյութը դիտելիս կարող է տպավորություն ստեղծվել, թե խխունջը մի հարվածքով սպանում է որսին: Սակայն դա այդպես չէ: Նրա որսին դաժան ու երկար մահ է սպասվում, մինչ նրա հյուսվածքները դանդաղորեն քերելով մարսում են խխունջի մարսողական համակարգի 6000 սուր ատամները:

8989 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am